Հարցերի պատասխաններ 30.03 — 03.04.2020

1* Մանրացումը, լուծումը, գոլորշացումը ինչպիսի երեւույթներ են:

Մանրացումը, լուծումը, գոլորշացումը ֆիզիկական երեւույթներ են:

2* Անվանե՛ք բնության մեջ եւ կենցաղում հանդիպող օքսիդներ, նկարագրե՛ք դրանց:

Մեր շրջապատում կան շատ օքսիդներ: Օրինակ՝ ջուրը (H2O) կամ ավազը SiO2: Ջուրը դա անգույն և անհամ հեղուկ է, որը գտնվում է բնության մեջ: Ավազը դա պինդ, փխրուն և մանր մարմին է, որը կիրառվում է ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում և շինարարության մեջ:

3* Ի՞նչն են անվանում դեֆորմացիա: Ներկայացրե՛ք դեֆորմացիայի օրինակներ:

Դեֆորմացիան արտաքին ուժերի ազդեցությամբ մարմնի ձևի կամ չափերի փոփոխություն։ Օրինակ՝ եթե թուղթը ճմրթենք, նա դեֆորմացվում է և կորցնում է իր հին տեսքը:

Միաբջիջներ և բազմաբջիջներ

1*. Նախագծի մասնակիցներ`  6-5  դասարան, Սադոյան Բագրատ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ Մարտ 16-20

Նպատակը ՝ Միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների ուսումնասիրում

Ընթացքը՝ Սովորողներ տանը ուսումնասիրում են միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմեր, նշում են այդ երկու տեսակի օրգանիզմների միջև առկա նմանությունները և տարբերությունները: Ընտրում են մի միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ պատրաստում են տեղեկություն տվյալ օրգանիզմի մասին նշելով.

Ես ընտրել եմ միաբջիջ ցիանոբակտերիաներին: Ցիանոբակտերիաները կամ կապտականաչ ջրիմուռները հայտնվել են 3,5 միլիարդ տարի առաջ Արևմտյան Ավստրալիայում: 

download

.տեսակը՝ Ցիանոբակտերիաներ կամ կապտականաչ ջրիմուռները պատկանում են ջրիմուռների ընտանիքին: Հայտնի է 150 ցեղ, 2000 տեսակի ջրիմուռ:

.կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ Բնորոշ է կապտականաչ գույնը, որից և ստացել է իր անունը: Սակայն լինում են նաև վարդագույն, մանուշակագույն՝ կախված պեգմենտից: 

.որտեղ են տարածված՝  Կապտականաչ ջրիմուռները մտնում են քաղցրահամ ջրերի և ծովերի բենթոսի և պլանկտոնի բաղադրության մեջ։

.ապրելու պայմանները՝ Որոշ պայմաններում կապտականաչ ջրիմուռների խիստ բազմացումը նպաստում է բուժիչ ցեխերի առաջացմանը։ Չինաստանում կապտականաչ ջրիմուռների առանձին տեսակներ օգտագործվում են սննդի մեջ։

.թվարկում են  առկա առանձնահատկությունները՝ Քաղցրահամ ջրերում երբեմն առաջացնում են ջրի «ծաղկում»։ Ջրիմուռների հատուկ տեսակներ են, որոնք ունակ են ֆոտոսինթեզի: 

Արդյունքները. Փորձի ընթացքը նկարել եմ և տեղադրել բլոգում:

2*Պատասխանիր հարցերին.

1.Բույսերից եւ կենդանիներից բացի՝ ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք

Սնկեր, Բջիջներ:

2.Շրջապատի որեւէ բույսի կամ կենդանու օրինակով ներկայացրե՛ք նրանց հիմնական հատկությունները:

Բջիջները բույսերի նման — ծնվում է, աճում է, զարգանում է, մեծանում է, բազմանում է, ծերանում է և մահանում է:

3. Արդյոք կա՞ն կենդանի օրգանիզմների հատկություններ, որոնք բացակայում են անկենդան մարմիններում:

Այո կան: Անկենդան մարմինները չեն սնվում, չեն բազմանում:

Դասարանական 03.03.2020

271E169E-0517-4F4D-AD13-375D5ABF8841

  1. Այո, կարող են:
  2. Լիցքերի ուղղորդված շարժումը կոչվում է էլեկտրական հոսանք:
  3. Այն նյութերը, որոնք լավ են հաղորդում էլ. հոսանք կոչվում են հաղորդիչներ։
  4. Մեկուսիչներ:
  5. Բոլոր ջեռուցիչ սարքերի աշխատանքը հիմնված է հոսանքի ջերմային ազդեցության վրա: Երբ երկաթի վրա փաթաթված լարով հոսանք է անցնում, այն մագնիսանում և ձգում է երկաթյա փոքրիկ այլ մարմիններ։ Եթե որևէ լուծույթի միջով հոսանք անց կացնենք, ապա փոխվում է նրա քիմիական բաղադրությունը և կարող է առաջանալ նստվածք:

6. Էլեկտրական հոսանքից օգտվելու կանոններ:

  • չի՛ կարելի վերանորոգել էլեկտրական սարքերը առանց հոսանքի աղբյուրից անջատելու
  • չի՛ կարելի մերկ ձեռքերով դիպչել հոսանքի կտրված կամ բաց լարերի
  • հատկապես զգույշ պետք է լինել կենցաղային սարքերից օգտվելիս․ փչացած սարքերը կարող են վտանգավոր լինել կյանքի համար
  • չի՛ կարելի մոտենալ կտրված, գետնին ընկած հաղորդալարին
  • թաց ձեռքերով չի՛ կարելի դիպչել էլեկտրական սարքերին
  • չի՛ կարելի էլեկտրական լարերը մեխով ամրացնել

դասարանական 1 19.02.2020

1. Ինչպե՞ս է առաջանում կայծակը։ Ի՞նչ է որոտը։

Երկու տարանուն լիցքեր են, որոնց շփման արդյունքում առաջանում է կայծակ: Որոտը դա ձայնային ալիք է, որը առջանում է այդ շփման արդյունքում:

2. Ի՞նչ է շանթարգելը, եւ ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայ­ծակի հարվածից։

Շանթարգելը դա շենքերի տանիքին տեղադրված մետաղ է, որը լարով ուղղարդված է հողի մեջ: Երբ կայծակը խփում է մետաղին, որն լարով հաղորդվում է հողին և մեկուսացվում:

3. Երկրի մակերեւույթի վրա ո՞ր առարկաներին է կայծակն առավել հաճախ
հարվածում։

Ծառին, մետաղին, երկնասլաց առարկաներին, խոտի դեզեր և ժայռեր:

4. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց
տարածքում:

Պետք է թաքնվել խիտ անտառում, շայռի կամ բլրի ստորոտում, քարանձավներում: Իսկ եթե ոչմի բան չկա, պետք է ոտքերն իրար մոտ պահած կքանստել:

§ 4.6. Կայծակ

  1. Համացանցից գտե՛ք էլեկտրական հոսանքից անվտանգ օգտվելու առավել ամբողջական կանոնները:

Առօրյա կյանքում մենք օգտվում ենք հոսանքից, որը կարող է շատ վտանգավոր լինել, եթե չպահպանեք էլեկտրական հոսանքից օգտվելու կանոնները։

  1. չի՛ կարելի վերանորոգել էլեկտրական սարքերը առանց հոսանքի աղբյուրից անջատելու
  2. չի՛ կարելի մերկ ձեռքերով դիպչել հոսանքի կտրված կամ բաց լարերի
  3. հատկապես զգույշ պետք է լինել կենցաղային սարքերից օգտվելիս․ փչացած սարքերը կարող են վտանգավոր լինել կյանքի համար
  4. չի՛ կարելի մոտենալ կտրված, գետնին ընկած հաղորդալարին
  5. թաց ձեռքերով չի՛ կարելի դիպչել էլեկտրական սարքերին
  6. չի՛ կարելի էլեկտրական լարերը մեխով ամրացնել

2. Ո՞րն է բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը:

բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը 273°C

3. Քանի՞ հիմք կա հետեւյալ շարքերում՝
ա) CaO, HCl, NaOH, P2O5, KOH, Ca(OH)2, H2SO4, Mg(OH)2, Fe(OH)2, CO2, HF.
բ) H2SO4, HNO3, Cu(OH)2, NO2, Al2O3, Ni(OH)2, Fe2O3:

ա) NaOH, KOH, Ca(OH)2, Mg(OH)2, Fe(OH)2

բ) Cu(OH)2, Ni(OH)2

Դասարանական 2 — 20.02.2020

31A86BC1-4596-4A9A-8C92-C74A82816F44

1.Մագնիսները  էլեկտրականացված մարմինների նման  կարող են փոխազդել:

2. Այն մարմինները ,որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները ,կոչվում են հաստատաուն մագնիսներ:

3.Մագնիսի այն մասերը,որտեղ մագնիսի ազդեցությունը ավելի ուժեղ է  անվանում են մագնիսական բևեռներ:

4.Կողմանացույցը սարք է,որի միջոցով որոշում են հորիզոնի կողմերը:

5.Մագնիսները օգտագործում են երեխաների խաղալիքների,հեռախոսի ,ժամացույցի,բժշկության մեջ:

Բնագիտություն տնային — 02.03.2020

Առաջադրանք 1

ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Աշխատանքի նպատակը՝ որոշել Երկրի մագնիսական բեւեռների ուղղությունը: Անհրաժեշտ սարքեր՝ ջրով լի թաս, ասեղ, խցան, հայտնի բեւեռներով մագնիս:

1. Թասը լցրե՛ք ջրով, խցանը գցե՛ք ջրի մեջ եւ դրե՛ք հորիզոնական սեղանի վրա:

2. Ասեղը հպե՛ք մագնիսին այնքան, մինչեւ մագնիսանա և դրեք ջրի մեջ:

3. Մագնիսը հեռացնելով՝ ասեղը զգուշորեն տեղադրե՛ք խցանի վրա: Պտտվելով` նա կկանգնի որոշակի դիրքում: Այդ դիրքում ասեղի հյուսիսային մագնիսական բեւեռին համապատասխանող ծայրը ցույց կտա Երկրի հյուսիսային աշխարհագրական բեւեռի ուղղությունը: Այդտեղ է գտնվում Երկրի հարավային մագնիսական բեւեռը: Ասեղի հակառակ ծայրն ուղղված կլինի դեպի Երկրի հյուսիսային մագնիսական բեւեռը, որը գտնվում է հարավային աշխարհագրական բեւեռում:

4. Որոշելով Երկրի հյուսիս-հարավ ուղղությունը` կարելի է գտնել նաեւ հորիզոնի մնացած կողմերը: Եթե դեմքով կանգնենք դեպի հյուսիս, ապա բացված աջ ձեռքը ցույց կտա արեւելք, իսկ ձախը՝ արեւմուտք:

Հիշե՛ք, որ մագնիսների նույնանուն բեւեռներն իրար վանում են, տարանունները՝ ձգում:

Առաջադրանք 2

1*Ի՞նչ է վառելանյութի ջերմարար ունակությունը:

վառելանյութի ջերմարար ունակությունը դա վառելիքի լիարժեք այրման ժամանակ անջատվող ջերմության քանակն է:

2*Ինչո՞ւ է կայծակին միշտ ուղեկցում որոտ:

Կայծակին ուղեկցում է որոտ, որովհետև տարանուն լիցքերը շփվում են իրար հետ ր առաջանում է ձայնային ալիք:

3*Բեր սննդային շղթայի օրինակ,որ կազմված կլինի 4 օղակից:

Խոտը աճում է գետնի մեջ, կովը ուտում է խոտը, կովը տալիս է կաթ, կաթը խմում է մարդը: Մարդը մահանում է, դառնում է հող, որի մեջ աճում է խոտը:

4**Ի՞նչ էներգիայով է օժտված երկնքում թռչող ինքնաթիռը:

երկնքում թռչող ինքնաթիռը օժտված է մեխանիկական էներգիայով:

Բնագիտության ինքնաստուգում 26.02.2020

Ինչպե՞ս կարող եք համոզվել, որ տվյալ նյութը թթու է։
Ջուրը կարող է եռալ և թթվի կաթիլները կլցվեն մարդու վրա
*Ի՞նչ բնութագրական հատկանիշներ ունեն քիմիական ռեակցիաները:
փոփոխվում է տեսքը, համը, հոտը, գույնը:
*Ձեզ հայտնի ի՞նչ պայմանների դեպքում են տեղի ունենում քայքայման ռեակցիաները։
տեղի են ունենում ջերմության ժամանակ
*Բերե՛ք միացման ռեակցիաների օրինակներ:
կոկա կոլա և մենտոսը
* Առանձնացրե՛ք ֆիզիկական եւ քիմիական երեւույթ­ները, որոնք տեղի են ունենում շաքարն այրելիս.
ա) շաքարի հալվելը — ֆիզիկական
բ) հալույթի եռալը — ֆիզիկական
գ) հալույթի գոլորշացումը — քիմիյական
դ) մնացորդի սեւանալը — քիմիյական
ե) չոր մնացորդի փոխակերպումը ածխաթթու գազի եւ ջրի — քիմիական
*Ի՞նչ պայման է անհրաժեշտ այրում տեղի ունենալու համար:
շփման ուժ
*Ինչո՞վ են իրարից տարբերվում շարժումները։
*Հետեւյալ նյութերից առանձնացրե՛ք թթուները. CaO, MgSO4, NaCl, HNO3, KOH, H2SO4, Na2SO4։
Թթուներ — HNO3, KOH, H2SO4,
*Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի։
Միջուկային էներգիա, Էլեկտրաէներգիա, ջերմային էներգիա:
*Շփումը մեծացնելու եւ փոքրացնելու ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի։
Շփումը մեծացնելու համար պետք է մեծացնել շփման մակերեսը կամ ազդող ուժը:
Շփումը փոքրացնելու համար՝ փոքրացնել շփման մակերեսը կամ ազդող ուժը:
*Ընտրե՛ք ճիշտ տարբերակները:
1. Ջերմաստիճանը որոշելու սանդղակներ են՝
ա) Ցելսիուսի բ) Ֆարենհայտի գ) Կելվինի դ) Ջոուլի
Ջերմաստիճանը որոշելու սանդղակներ են Ցելսիուսը, Ֆարենհայտը և Կելվինը:
2. Ջերմային ընդարձակման ժամանակ մարմնի զանգվածը՝
ա) մեծանում է բ) փոքրանում է գ) չի փոխվում
Ջերմային ընդարձակման ժամանակ մարմնի զանգվածը չի փոխվում:
3. Նյութի գազային վիճակից հեղուկ վիճակի անցումը կոչվում է՝
ա) պնդացում բ) խտացում գ) հալում
Նյութի գազային վիճակից հեղուկ վիճակի անցումը կոչվում է խտացում:
4. Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում՝
ա) միեւնույն նշանի լիցքեր բ) տարբեր նշանի լիցքեր
Նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր:
5. Կայծակի ժամանակ ճիշտ է՝
ա) պառկելը
բ) կանգնելը
գ) ոտքերն իրար մոտ պահած կքանստելը

Կայծակի ժամանակ ճիշտ է ոտքերն իրար մոտ պահած կքանստելը:

6. Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները՝
ա) կորցնում են իրենց մագնիսական հատկությունները
բ) ուժեղացնում են իրենց մագնիսական հատկությունները
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները:
Լրացրե՛ք նախադասությունները:
1. Մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով:
2. Ջերմաստիճանը չափում են ջերմաչափով ։
3. Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլոչշիացում:
4. Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։
5. Էլեկտրական հոսանքը լիցքերի ուղղորդվաց շարժումն է։
Ո՞ր պնդումներն են ճիշտ:
1. Հալումը նյութի անցումն է պինդ վիճակից հեղուկ վիճակի։ — ճիշտ է
2. Պնդացումը նյութի անցումն է հեղուկ վիճակից պինդ վիճակի։ — ճիշտ է
3. Հեղուկի եռման ջերմաստիճանը կախված չէ մթնոլորտային ճնշման
մեծությունից։ — սխալ է
4. Վտանգավոր չէ, երբ փորձերը կատարվում են գրպանի լապտերի
մարտկոցներով։ — սխալ է

Հաստատուն մագնիսներ 25.02.2020

Տնային 1

1…Կարո՞ղ եք պնդել, որ կյանքը պարտական է Արեգակին: Ինչո՞ւ:

Այո, որովհետև եթե չլինի Արևը մենք չենք ապրի, քանի որ չի լինի ոչ լույս, ոչ ջերմություն, ոչ տաքություն:

2…Շրջակա միջավայրի բույսերի եւ կենդանիների միջեւ սննդային կա-
պերի ի՞նչ օրինակներ գիտեք: Նկարագրե՛ք:

Արևի շնորհիվ մենք ունենք խոտ: Կովը ուտում է խոտ, տալիս է կաթ: Հորթը խմում է կաթ, մեծանում է դառնում է կով: Կովը սատկում է, դառնում է հող: Հողից աճում է խոտ:

3…Ունենք հաստատուն մագնիս եւ ճիշտ նույն ձեւի պողպատի չմագնի-
սացված կտոր: Չօգտագործելով ուրիշ առարկաներ` ինչպե՞ս որոշել, թե դրանցից ո՛րն է մագնիսը:

Այս հարցին պատասխանելու համար, ես որոշեցի փորձ կատարել: Ես վերցրեցի մետղական կոպեկ և մեկ կերամիկական կլոր մագնիս: Երբ կոպեկը կողքով դնում էի սեղանին, նա ոչ մի ձև չէր շարժվում: Իսկ երբ կողքով դրեցի մագնիսը, նա փոքր աննշան պտույտ կատարեց: Կարծում եմ, որ նա պտտվեց դեպի տարանուն բևեռներ: Այսպիսով կարող ենք որոշել, որն է պողպատ, իսկ որը մագնիս:

88139268_1256377664751731_7768455842474491904_n