ՍՈԽ

Ճանաչում ենք բույսերը

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ Մայիս

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Նպատակ՝   Ճանաչել մեր շրջապատի  բույսերը

Անցկացման ընթացքը՝ Սովորողները ընտրում են մի բույս, պատրաստում են պատում բույսի մասին:

Ակնկալվող արդյունքները՝ Սովորողները ճանաչում են  բույսերի օրգանները, արմատը, ընձյուղի կառուցվածքը: Ավելի գործնական են դարձնում իրենց ձեռք բերած գիտելիքները։

ՍՈԽ

Որպես բույս ես ընտրել եմ սոխը:

unnamed

բույսի տեսակը՝

Սոխազգիների (Allium) ընտանիքի բանջարեղեն:

բուժական նշանակությունը՝

Սոխը հին ժամանակներից հայտնի է որպես ուժեղ բակտերիասպան եւ բուժիչ հատկություններ ունեցող բուսատեսակ, քանի որ նրա հյութի մեջ պարունակվող եթերային նյութերը՝ ֆիտոնցիդները, ունեն բակտերիաներ ոչնչացնելու բարձր հատկություն։

աճի համար անհրաժեշտ պայմանները՝

Նոր տնկած սոխը պետք է պահել մութ և զով պահարանում, մինչև առաջին ծիլերը, ապա տեղափոխել լուսավոր պատուհանագոգին: Օպտիմալ ջերմաստիճանը 18-20 աստիճանն է, սակայն այն չպետք է շատ տաքացնել, քանի որ աճը կարող է կանգնել: Սոխը սիրում է շատ ջուր:

արմատային համակարգը

Սոխը ունի փնջաձև արմատային համակարգ:

տերևի տեսակը՝

Սոխը ունի պարզ տերևներ:

image009-21

թվարկել և նկարագրել բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները՝

Սոխը վեգետատիվ բույս է: Ունի արմատներ, ցողուն և տերևներ:

ծագումը՝

Սոխը շատ հին բույս է: Հին շումերներն ու եգիպտացիները սոխը անվանում էին աստվածների բույս ​​և հավատում էին, որ ամբողջ Երկրագունդը նման է բազմաշերտ սոխին:

տարածվածությունը՝

Սոխը տարածված է ամբողջ աշխարհում:

 

Մի շաբաթից կհրապարակեմ աճած սոխի լուսանկարներ:

Սննդառություն և մարսողություն

  1. Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:

Սննդառությունը դա այն պրոցեսն է, որով օրգանիզմը ապահովում է բջիջների առաջացումը և հավաքում է էներգիան։ Այո, բոլոր օրգանիզմները սնվում են։

2. Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում:
Սննդանյութերը դա այն նյութերն են, որոնցով սնվում են օրգանիզմները։ Դրանք օգտագործվում են ապրելու համար։
3. Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:
Սկսվում է սննդամթերքի ընտրությունից, այնուհետև սննդի մանրացումը և մարսողական ընթացքը, որը տեղի է ունենում ստամոքսում։ Վերջում անպետք նյութերի արտահանում։
4. Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի շնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը:
fotosintez-chto-takoe
Ֆոտոսինթեզը Արեգակի լույսի հաշվին ջրից և ածխաթթու գազից թթվածին արտադրելու պրոցեսն է տերևների մեջ։ Քլորոֆիլը կանաչ գույնանյութն է, որը գտնվում է տերևների քլորոպլաստների մեջ։ Ֆոտոսինթեզի պրոցեսը կատարվում է քլորոֆիլի մեջ։
5. Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք:
Բույսերում կա գլյուկոզ /շաքար/, որը անջատում է թթվածին։
6. Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:
Ավտոտրոֆ, այն օրգանիզմներն են, որոնք կարող են ինքնուրույն կատարել սննդառության պրոցեսը։ Իսկ հետերոտրոֆը, որոնք ինքնուրույն չեն սնվում։
875a8375f91de049494d6073098e8a2f_d1e3e7e25323bb3d7f3fdb749c207895
7. Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր
կան: Ներկայացրե՛ք օրինակներ:
Բոլոր բույսերը ավտոտրոֆ են։ Բայց կան միջատակեր բույսեր, որորնք ուտում են միջատներին։ Օրինակ՝ ճանճասպանը, որը ունի հատուկ «թակարդներ», բռնում է ճանճին, հատուկ մարսողական նյութերով մարսում է։
8. Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ կան:
Կենդանիները կարող են ինքնուրույ ընտրել ինչ են ուզում ուտել։ Բոլոր կենդանիները իրար հետ կապակցված սննդային շղթայի մեջ են։
k051
9. Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:
Մեր տանը աճում է ալոյե և կալանխոյե։ Դրանք ավտոտրոֆ բույսեր են։ Ես ունեմ կատու, որը հետերոտրոֆ է։
10. Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:
Այո անհրաժեշտ է պահպանել։ Իրենք ուտում են հիվանդ կենդանիներին, օրինակ՝ գայլերը։
11. Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք, թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագում:
Մարդը ուտում է բուսական սնունդ, օրինակ՝ կանաչի, բանջարեղեն, միրգ։ Մարդը ուտում է նաև կենդանական սնունդ, օրինակ՝ կով, խոզ, հավ, ձուկ։ Մարդը ուտում է նաև կենդանիներից ստացված նյութեր, օրինակ՝ կաթ, ձու։ Մարդը ուտում է նաև սունկ։

Կենդանի օրգանիզմներ

Հարցեր.

slide_2-w603

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը։
Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավոված է օրգաների և օրգաների համակարգերի փոխկապավածությունով:
2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ։ 
Օրգանիզմը կմահանա:

3. Ցողունի վնասվածքն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ բույսի կյանքում։

Վնասվում է բուսյի հենարանը, արմատներից չի անցնում հանքային աղեր և ջուր դեպի տերևներ և ծաղիկ։ Այդ պատճառով բույսը կարող է մահանալ։ Բայց եթե արմատը առողջ է, հնարավոր է վերակագնվի:

4.Ի՞նչ կլինի, եթե կենդանի օրգանիզմները դադարեն սնվել: Պատասխանը հիմնավորե՛ք:

Կենդանի օրգանիզմները կմահանան, որովհետև չի ստանա օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են կյանքի համար։

Բույսի գեներատիվ օրգաներ

1.Ծաղկից առաջանում են պտուղ, պտուղից առաջանում է սերմ:
2.Ի՞նչ դեր ունեն այդ օրգանները բույսի կյանքում:
Պտուղները պահպանում և տարածում են սերմը։ Սերմից ծնվում է նոր բույս։
3.Ինչո՞ւ են վարսանդը եւ առէջները համարվում բույսի գլխավոր մասեր։
Վարսանդը և առիջները որոշում են բույսի սեռը:Վարսանդը իգական սեռ, իսկ առեջը՝ արական: Նրանք կատարում են բազմացման դեր։
4.Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ սերմերի ծլման համար:
Որպեսզի սերմերը ծիլ տան անհրաժեշտ են բարենպաստ պայմաններ՝ հող, լույս, ջուր, ջերմություն:
5.Ինչպե՞ս են պտուղները եւ սերմերն օգտագործվում մարդու կողմից:
Մարդիկ պտուղները օգտագործում են սննդի մեջ, իսկ սերմերը ցանում էն որպեսզի ստանան պտուղներ, նաև որոշակի բույսեր բուժիչ նպատակով և բնությունը գեղեցկացնելու հարար:
6.Բույսերի ի՞նչ օրգաններ են ներկայացված հետեւյալ նկարում: Ի՞նչ գիտեք դրանց մասին:
Նկարում պատկերված են գեներատիվ օրգաններ՝ կորիզապտուղներ, հատապտուղներ, ավոկադոյի կորիզ:
thumbnail_Image (2)
7. պարզ և բարդ տերևներ
thumbnail_Image
պարզ տերևներ — 1,3,5,8,9,11,13,14,15,16,18,
բարդ տերևներ — 2,4,6,10,12,17

Բնագիտություն 21/04/2020

1.Ի՞նչ է ցողունը: Ինչպիսի՞ ցողուններ գիտեք:
Ցողունը դա խողովակ է, որը տեղափոխում է ջուրը և նրա մեջ լուծվող հանքային աղերը դեպի տերևներ և ծաղիկ։
2. Ինչո՞ւմ է ցողունի դերը բույսի կյանքում:
Ցողունը կարող է կւտակել պահեստային սննդայութեր, նաև նա կատարում է հենարանային դեր։
3. Ի՞նչ է տերեւը: Ինչի՞ց է կազմված:
Տերևը դա բույսի արտաքին օրգանա է, որ կատարում է ֆոտոսինթեզ։ Տերևը սովորաբար կազմված է տերևաթիթեզից և  տերևակոթից։

4. Ինչպիսի՞ տերեւներ գիտեք: Ներկայացրե՛ք օրինակներ:

Տերևները լինում են պարզ և բարդ։ Օրինակ՝ պարզ տերև խնձորենի, թխկենի իսկ բարդ տերև է գետնամորի, եգիպտաոլոռ։
5.Ի՞նչ է պատկերված:Պատմիր դրանց մասին:
նկ.1
thumbnail_Image
Սա լիցքավորված ամպ է։ Նա իր մեջ պարունակում է դրական և բացասական լիցքեր, որոնք առաջացնում է կայծակ։
thumbnail_Image (1)
Այս նկարում պատկերված է հյուսվածք։ Հյուսվածքը կազմված է բջիջներից: դա բջիջների մի խումբ է, որոնք միմյաց նման են կառուցվածքով, կատարած աշխատանքով և տեսքով։

ԿԱԹ 16.04

Կաթի օգտակար հատկություններն ապահովում են ոսկորների առողջությունը, հարթ մաշկը, ամուր իմունային համակարգը, կանխարգելում են ատամների կարիեսը, օրգանիզմի ջրազրկումը, շնչառական խնդիրները և ճարպակալումը: Կաթը պարունակում է վիտամիններ A և B, կալցիում, ածխաջուր, ֆոսֆոր և սպիտակուցներ: Մարդիկ օգտագործում են նաև այլ կենդանիների` գոմեշի, այծի, ոչխարի և նույնիսկ ուղտի կաթը, սակայն ամենաօգտակարը երեխաների և չափահասների համար համարվում է կովի կաթը:

2015_milk_blue_bg_679110978

Բնագիտությունը խոհանոցում

Ժամանակահատվածը՝ Ապրիլ

Մասնակիցները՝ Վեցերորդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Սովորողները ստացած գիտելիքները կփորձեն կիրառել իրենց կենցաղում։

Խնդիրներ՝ Սովորողները ծանոթանում են սննդամթերքների թթվեցում, պրոցեսներին։ Կաթից  տարբեր կաթնամթերքների առաջցման ընթացքին:

Ընթացքը՝

  • կաթը տաքացնում են
  • կաթին ավելացնում են մերան՝ անընդհատ խառնելով
  • ծածկում ենք տաք կտորով՝ ջերմությունը հնարավորինս երկար պահելու նպատակով, թողնում մի քանի ժամ
  • յոգուրտի ստացում
  • կաթնաշոռի ստացում

Արդյունքները՝ Փորձը տեսագրել և տեղադրել բլոգում: Աշխատանքների ընթացքը կլուսաբանվի սովորողների բլոգներում։

Արմատներ 4.13.2020

1.Ո՞ր բույսեր են կոչվում ծաղկավոր: Ի՞նչ օրինակներ գիտեք:

Ծաղկավոր են այն բույսերը, որոնք գոնե մի անգամ ծաղիկ են տալիս:

2. Ի՞նչ են օրգանները: Բույսերի ի՞նչ օրգաններ կարող եք թվարկել:

Օրգանները դա բույսի կամ մարմնի մի մաս է, օրինակ՝ արմատը:

3. Ի՞նչ է արմատը, ի՞նչ գործառույթ է կատարում բույսի օրգանիզմում:

Արմատը օգնում է որպեսզի ցողունը կարողանա աճի, զարգանա, ծաղկի, ստանա իր սնունդը և շնոչակությունը:

4. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում բույսերի արմատները:

Հիմնականում մենք չենք ուտում բույսերի արմատները: Բայց կան բույսեր որոնց արմատները ձևափոխվել են արմատապտուղի և պահպանել են սննդային արժեքը: Մադիկ կարող են ուտել դրանք: Օրինակ՝ շաղգամ, ճակընդեղ, գազար:

5. Ինչպիսի՞ արմատային համակարգեր կան բույսերում: Ինչո՞վ են
դրանք միմյանցից տարբերվում:

Արմատները լինում են առանցքային և փնջաձև: Առանցաքային արմատը ունի գլխավոր արմատ, որի վրա աճում են կողմնային արմատները: իսկ փնջաձևը միանգամից տալիս է կողմնային արմատներ:

img_20190428_0857042052806308981634267

6. Փորձե՛ք որոշել, թե ինչպիսի՞ արմատային համակարգ ունեն ձեր
շրջապատի ծանոթ բույսերը:

ՄԵր տանը աճում է բուժիչ ալոե ծաղիկը և կալանխոե ծաղիկը:

կալանխոե ծաղիկի արմատը առանցքային է:

5-31

Ալոե ծաղիկի արմատը փնջաձև է:

алоэ-vera-15888997

Բնագիտություն 6 — 10 Ապրիլ

1. Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների խումբ որոնք կատարում են ընդհանուր դեր: Նրանք ունեն նույն կառոկառուցվածք:

2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։

Գոյացնող, հիմնական,մեխանիկական,ծածկող,փոխադրող,

3. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացնող հյուսվածքը։

Աճող մասերում : Օրինակ տերևների,արմատների ծայրերում:

4. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի եւ նրա օրգանների հենարանի դեր։

հենարանային

5. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Էպիթելային,շարակցական,մկանային,նյարդային:

6. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:

Հենարանային պաշտպանական դեր:

***

1.Ինչո՞վ են պայմանավորված «թթվային անձրեւները»:

Թթվային անձրևները պայմանավորված են ավտոների ծխով և գործարանների թափոններով:

2.Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են ջրածնի ատոմներ:

3. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ:

Շատ զգույշ, որովհետև թթուն կարող է վառել մաշկը:

4.Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:

Նրա հեռավորությունը ուրիշ մարմնի հանդեպ մեծանում է կամ փոքրանում է:

Ձվի որակի ստուգում

Նախագծի մասնակիցներ` 6 դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ Մարտ -Ապրիլ

Նպատակը՝ Ձվի որակի ստուգում

Egg-diagram_1

Ընթացքը՝ Սովորողները տանը ծնողների օգնությամբ որոշում են ձվի որակը: Փորձում են հասկանալ տվյալ ձուն թարմ է, թ՞ե ոչ: Այդ նպատակով վերցնում ենք ձուն, մոտեցնում ենք լամպին և գունավոր ֆլոմաստերով նշում ենք օդափոսիկի չափը: Այդ սկզբունքով չափում և մի քանի ձվի օդափոսիկի չափերը: Հետո փորձում ենք համեմատել օդափոսիկի չափը: Եթե տվյալ ձվի օդափոսիկը մյուսների համեմատ մեծ է, նշանակում է՝ այդ ձուն հին է և օգտագործման ենթակա չէ: Այս եղանակով կարելի է որոշել, թե որքանով է ձուն թարմ և հանգիստ օգտագործել Զատկի ժամանակ: