Սննդառություն և մարսողություն

  1. Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:

Սննդառությունը դա այն պրոցեսն է, որով օրգանիզմը ապահովում է բջիջների առաջացումը և հավաքում է էներգիան։ Այո, բոլոր օրգանիզմները սնվում են։

2. Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում:
Սննդանյութերը դա այն նյութերն են, որոնցով սնվում են օրգանիզմները։ Դրանք օգտագործվում են ապրելու համար։
3. Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:
Սկսվում է սննդամթերքի ընտրությունից, այնուհետև սննդի մանրացումը և մարսողական ընթացքը, որը տեղի է ունենում ստամոքսում։ Վերջում անպետք նյութերի արտահանում։
4. Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի շնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը:
fotosintez-chto-takoe
Ֆոտոսինթեզը Արեգակի լույսի հաշվին ջրից և ածխաթթու գազից թթվածին արտադրելու պրոցեսն է տերևների մեջ։ Քլորոֆիլը կանաչ գույնանյութն է, որը գտնվում է տերևների քլորոպլաստների մեջ։ Ֆոտոսինթեզի պրոցեսը կատարվում է քլորոֆիլի մեջ։
5. Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք:
Բույսերում կա գլյուկոզ /շաքար/, որը անջատում է թթվածին։
6. Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:
Ավտոտրոֆ, այն օրգանիզմներն են, որոնք կարող են ինքնուրույն կատարել սննդառության պրոցեսը։ Իսկ հետերոտրոֆը, որոնք ինքնուրույն չեն սնվում։
875a8375f91de049494d6073098e8a2f_d1e3e7e25323bb3d7f3fdb749c207895
7. Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր
կան: Ներկայացրե՛ք օրինակներ:
Բոլոր բույսերը ավտոտրոֆ են։ Բայց կան միջատակեր բույսեր, որորնք ուտում են միջատներին։ Օրինակ՝ ճանճասպանը, որը ունի հատուկ «թակարդներ», բռնում է ճանճին, հատուկ մարսողական նյութերով մարսում է։
8. Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ կան:
Կենդանիները կարող են ինքնուրույ ընտրել ինչ են ուզում ուտել։ Բոլոր կենդանիները իրար հետ կապակցված սննդային շղթայի մեջ են։
k051
9. Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:
Մեր տանը աճում է ալոյե և կալանխոյե։ Դրանք ավտոտրոֆ բույսեր են։ Ես ունեմ կատու, որը հետերոտրոֆ է։
10. Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:
Այո անհրաժեշտ է պահպանել։ Իրենք ուտում են հիվանդ կենդանիներին, օրինակ՝ գայլերը։
11. Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք, թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագում:
Մարդը ուտում է բուսական սնունդ, օրինակ՝ կանաչի, բանջարեղեն, միրգ։ Մարդը ուտում է նաև կենդանական սնունդ, օրինակ՝ կով, խոզ, հավ, ձուկ։ Մարդը ուտում է նաև կենդանիներից ստացված նյութեր, օրինակ՝ կաթ, ձու։ Մարդը ուտում է նաև սունկ։

2 thoughts on “Սննդառություն և մարսողություն

Թողնել մեկնաբանություն